Ֆիկուս (բոնսայ)microcarpa

Additional information

Ցեղ

Բոնսայ

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Բոնսայ (ճապ.՝ 盆栽՝ բառացի «աճեցրած սկուտեղի վրա»), ծառեր աճեցնելու արվեստ։ Մեծ ծառերը բոնսայի հետևանքով վերածվում են գաճաճ, բայց միևնույն ժամանակ իրենց գործառույթները լրիվ կատարող (ծաղկել, պտուղ տալ, բազմանալ) ծառերի։ Բույսերի աճը և չափերը կարգավորվում են արմատային համակարգով. այստեղ ուղղաձիգ արմատները դառնում են հարթ փնջաձև։

Ֆիկուսը շատ է սիրում լուսավորություն, բայց ոչ ուղիղ արևի ճառագայթ:

Բոնսայ արվեստը առաջացել է Չինաստանում և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X դդ.): Որմնանկարներում հայտնաբերվել է «պենցզյայ» պատկեր, որտեղ նկարված են բույսեր, որոնք բնությունից վերցվել և տեղափոխվել են ծաղկամանների մեջ։

«Բոնսայ» բառը առաջացել է չինարեն «պենցայ» բառից և նշանակում է «սկուտեղի մեջ աճեցրած»։

Չինական լեգենդներից մեկն ասում է, որ ոմն մի կայսր հրամայել է ստեղծել մի մանրակերտ կայսրություն իր ծառերով, քաղաքներով, լեռներով և գետերով։ Հենց այդ նպատակով էլ ստեղծվել են մանրակերտ ծառերը։

Ներկայումս բոնսայի համար օգտագործվում են սովորական ծառեր, որոնք փոքր են դառնում շնորհիվ մշտական էտման և այլ մեթոդների։ Այս դեպքում արմատների, սահմանափակ չափի թաղարների և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը համապատասխանում է իրական բնության մեջ եղած մեծ ծառի չափերին։

Բոնսայի առաջին ցուցադրությունը կայացել է Տոկիոյում՝ 1914 թվականին։

Իսկ արդեն XXI դարում բոնսայի մասին գրված են ավելի քան 1200 գրքեր աշխարհի շուրջ 26 լեզուներով։