Ցիկաս(цикас)

Additional information

Ցեղ

Ցիկաս

Դաս

Արմավենիներ

Տիպ/Բաժին

պալմաներ

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Սա հնագույն բույս է, հունարենից թարգմանաբար (Kykas) նշանակում է արմավենի, քանի որ արտաքին տեսքով նման այդ բույսերին: Սագաների ազգացականություն կա և արմավենիների և պտերների հետ: Արտաքնապես ցիկասները նման են արմավենիներին, սակայն բուսաբանների մեծ մասը նրանց մեջ ազգակցական կապ չի տեսնում:

Սագաների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է և Ավստրալիան: Նրանք համարվում են դանդաղ աճող բույսեր և ճիշտ խնամքի դեպքուն երկար ապրում են տան պայմաններում: Երիտասարդ տերևները սկզբում պարույրաձև են պտերների նման: Տերևները փետուրանման են 50սմ երկարությամբ:Բնության մեջ սագաները հսկայական ծառեր են : Իրենց հայրենիքում սագաների տերևները օգտագործում են  ծաղկային կոմպոզիցիաների և փնջերի մեջ:  Ռուսաստանում մերձարևադրձային շրջաններում սագաները աճեցնում են բաց հողում , օրինակ Սոչիում: Բայց այնտեղ նրանք հաճախ տառապում են չափազանց ցածր ջերմաստիճանից:

Ցիկաս գնելիս պետք է համոզվել, որ կոնի վրա գտնվող տերևային սկիզբը վնասված չէ:Լավ կլինի գնել առնվազն երեք լավ զարգացած տերևներով բույս: Ցիկասը շատ դանդաղ է աճում:

Ցիկասը բավական պահնջկոտ բույս է

Ջերմաստիճան. Չափավոր, ցիկասը  լավ է տանում ջերմաստիճանի տատանումները, աճում է և տաք ,և  սառը շինություններում: Ձմռանը գերադասելի է   12-16°C, մինիմում 8°C: Ցանկալի է  ամռանը սագայի թաղարը դնել դուրսը, որտեղ նա հավասարաչափ կլուսավորվի և պաշտպանված կլինի քամուց:

Լուսավորությունը. Պայծառ և առատ լույս, ձմռաննու ամռանը դրվում է ամենալուսավոր տեղում : Հարմար են տան հարավային կամ հարավ արևմտյան կողմերը:

Ջրելը.Գարնանից ամառ առատ, ձմռանը`  չափավոր: Ցւկասը տանել չի կարողանում ջրի ավելցուկ թաղարում:  Ջրելիս չպետք է թողնել , որ ջու կաթա կոնի վրա, քանի որ այնտեղից են  դուրս գալիս տերևները և խոնավությունը կարող է բերել փթեցման:

Պարարտացում. Արագ աճի ընթացքում `  ապրիլից օգոստոս ցիկասին պարարտեցնում են երկու շաբաթը  մեկ արմավենիների կամ տնային այլ բույսերի համար նախատեսված  սննունդով: Պարարտանյութը պիտի պարունակի կալցիում և մագնիում:

Օդի խոնավությունը. Սիրում է խոնավ օդ, այդ պատճառով պետք է պարբերաբար ցողել, հատկապես ամռանն ու ձմռան ջեռուցման ժամանակ:

Տեղափոխումը. Երիտասարդ բույսը մինչև 5 տարի տեղափոխում են  ամեն տարի, իսկ դրանից ավելի տարիքովներին 4-5 տարին մեկ : Հողը կազմված պետք է լինի 2մաս կավադրենաժային, 1մաս փթած, 1մաս  տերևներ  , 1մաս տորֆ, 1մաս ավազ  և մի քիչ փայտածուխ : Լավ դրենաժը պարտադիր է : Տեղափոխելիս կոնը չպետք է խրվի հողի մեջ:

Բազմացումը. Ձագերը, որ հայտնվում է  մայրական ցողունին , կտրել հանելուց հետո պետք է ծածկել մոխրով, մի քանի օր չորացնել  և տնկել տերևային,տորֆայի և ավազային խառնուրդի մեջ, ջրում են շատ չափավոր, մի փոքր խոնավեցնելով հողը: Լավ կլինի օգտագործել հողի տաքացում և արմատակալման  արագացուցիչներ: Բազմացնում են նաև սերմերով , ծլերը դուրս են գալիս մեկ երկու ամսից: