Հուդայածառ

Additional information

Ընտանիք

Բակլազգիներ

Կարգ

Թիթեռնածաղկավորներ

Ցեղ

Հուդայածառ

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Հուդայածառ, արճվան (լատ.՝ Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։

Բարձրությունը 5-7 մ է։ Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա։ Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն։

Հայաստանի տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C. Griffithii)։ Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։ Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (ԵրևանԱրմավիրԻջևանՆոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ։ Հայտնի է 7, Հայաստանում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝