Հալվե
Additional information
Ընտանիք | Թաղաղուազգիներ |
---|---|
Կարգ | Աստղածաղկավորներ |
Տեսակ | Ծառանման հալվե |
Ցեղ | Անմահաթուփ, Հալվե |
Դաս |
Երևան
Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։
Մարզեր
Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։
Հայաստանում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում, Արմավիրի մարզում։ Սենյակային պայմաններում աճեցվում է Հալվե ծառանմանը (A. arborescens)։
Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով։
Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։
Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։
Հալվեն աճեցվում է Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։