Իլենի

Additional information

Ենթատիպ

Սերմնավոր բույսեր (Spermatophytes)

Ընտանիք

Իլենազգիներ (Celastraceae)

Կարգ

Իլենածաղկավորներ (Celastrales)

Ցեղ

Իլենի (Euonymus)

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Իլենի (լատ.՝ Euonymus), շիմշիր, խուրենի, իլենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ծառերի ցեղ։

Տարածված է ԱրագածոտնիՇիրակի, Լոռու, ՏավուշիԳեղարքունիքիՍյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռների գոտիներում։ Աճում է կաղևու-բոխու անտառներում, անտառեզրերին, կիրճերումձորերում և այլն։ Թավշային իլենին հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոց), չորադիմացկուն է, լուսասեր, գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բարձրությունը՝ 1-9 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, սղոցաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ կիսահովանոց է, ծաղիկները՝ երկսեռ, կանաչասպիտակավուն, դեղին։ Ծաղկում է մայիսհունիսին։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդն իլենի լայնատերև (E. latifolia)։

Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Իլենիից ստանում են գուտապերչ։