Թափվող թութ

Additional information

Ենթատիպ

Սերմնավոր բույսեր (Spermatophytes)

Ընտանիք

Թթազգիներ (Moraceae)

Կարգ

Վարդածաղկավորներ (Rosales)

Տիպ/Բաժին

Անոթավոր բույսեր (Tracheophyta)

Ցեղ

Թթենի (Morus)

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Թթենի կամ թթի ծառշերամածառ՝ (լատ.՝ Morus), թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։

Ընդգրկում է թափվող ծառերի 17 տեսակ, տարածված է տաք ջերմային գոտիներում, ինչպես նաև մերձարևադարձային գոտիներում ԱսիաԱֆրիկաՀյուսիսային Ամերիկա։

Բունը մուգ է՝ խոր ճեղքվածքներով, պսակը՝ խոշոր, լայն, բրգաձև, բարձր.՝ 12-20 մ։ Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, սրտաձև, ձվաձև, ամբողջական կամ ատամևաեզր, երբեմն՝ թույլ բլթակավոր։ Ծաղկաբույլը կատվիկանման է, գլանաձև, կախ ընկած։ Ծաղիկները միասեռ են, երկտուն կամ միատուն։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտղաբույլը՝ խոշոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, հյութալի, քաղցր, կիսաքաղցր և այլն։

Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերևները հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռևս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել։ Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։

Պտուղը պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամին C և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ։ Բնափայտն ամուր է, կիրառվում է շինարարության, ատաղձագործության, երաժշտական գործիքների արտադրության մեջ։ Բնափայտից և կեղևից ստացվում է բարձրորակ դեղին ներկանյութ, իսկ տերևները լավորակ կեր են շերամորդի համար։ Բազմանում է կտրոններով, պատվաստներով և սերմերով։ Մեղրատու է։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, հարավային, հյուսիսարևելյան գոտիներում, ԱրագածոտնիԿոտայքիՍյունիքի մարզերում և այլն։

Հայտնի է մոտ 700 տեսակ։ Հայաստանում մշակության մեջ տարածված են

  • թթենի սպիտակը (Morus alba)
  • թթենի սև (Morus nigra