Դրախտավարդ (հորտենզիա)

Additional information

Կարգ

Հոնածաղկավորներ (Cornales)

Տիպ/Բաժին

Անոթավոր բույսեր (Tracheophyta)

Ցեղ

Դրախտավարդ (Hydrangea)

Ընտանիք

Гортензиевые, Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae)

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Դրախտավարդ (լատ.՝ Hydrangea), հորտենզիա, քարբեկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է։ Հայտնի է շուրջ 80 տեսակ։ ՀՀ-ում մշակվում է ջերմատնային և սենյակային պայմաններում, հիմնականում՝ դրախտանման ծառանման (H. arborescens), դրախտավարդ խոշորատերև (H. macrophylla), դրախտավարդ հուրանավոր (H. paniculata), դրախտավարդ պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր։

Հորտենզիան բազմամյա բույս է,ապրում է ինչպես դուրսը այնպես էլ տան պայմաններում,այգու համար է:

Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր։ Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ։ Նկատելիորեն աչքի է ընկնում տերևաջղերը, որոնց շնորհիվ տերևները ուռուցիկ են թվում։ Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր։ Աչքի չեն ընկնում պսակաթերթիկները։ Դրանք գտնվում են ծաղկի կենտրոնում, չբացված վիճակում։ Սակայն շատ գեղեցիկ են բաժակաթերթիկները, որոնք բավականին խոշոր են և բազմերանգ, հիմնականում սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ։ Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արտադրությունում, ինչպես նաև թղթի արտադրության մեջ։