Բռնչի(Калина)

Additional information

Ընտանիք

Viburnaceae

Ցեղ

Բռնչի (Viburnum)

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Բռնչի (լատ.՝ Viburnum), գերիմաստի, այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 200), Հայաստանում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական (V. opulus) և գերիմաստի (V. lantana

Խոշոր թուփ է, բարձրությունը՝ մինչև 3, 5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանանման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է։ Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար։