Խոլորձ (орхидея)
Additional information
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
---|---|
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Տիպ/Բաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Ցեղ | Խոլորձ (Orchis) |
Երևան
Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։
Մարզեր
Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։
Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Ձիթանից սար, Լալվար, Սյունիք, Վայոց ձոր)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։
Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի՝ օխիդեայի, ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի։ Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ՝ Վենեսուելան, Հոնկոնգը։ Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում։
Հայտնի է, որ կան մոտ 35000 տեսակի օրխիդեաներ, կան նաև հիբրիտներից արհեստական ստացվածներ։
Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում։ Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի է` եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից, որոնց լվանում են տեղավորելուց առաջ։ Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, երբեմն ամիսը 1–2 անգամ, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով։