Ալոկազիա

Additional information

Ընտանիք

Նվիկազգիներ (Araceae)

Կարգ

Հովվափողածաղկավորներ (Alismatales)

Տիպ/Բաժին

Անոթավոր բույսեր (Tracheophyta)

Ցեղ

Ալոկազիա (Alocasia)

Երևան

Երևան քաղաքում՝ 10,000 դրամ և ավել գնումների դեպքում գործում է անվճար առաքում։
10,000 դրամից պակաս գնումների դեպքում, առաքման արժեքը հաշվվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Մարզեր

Մարզերում առաքուման արժեքի հաշվարկը իրականացվում է ըստ հեռավորության։
Առաքումները իրականացվում են 24 ժամվա ընթացքում։
Գործում է նաև արագ առաքման ծառայություն։

Ալոկազիա (անգլ.՝ Alocasia), պատկանում են նվիկազգիների (անգլ.՝ Araceae) ընտանիքին։ Բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ։

Ալոկազիաի ենթատեսակները կարող են հասնել 40-200 սմ բարձրության, միջին չափերի, ոչ հաճախ ծառանման կամ հսկայաչափ։ Մշտադալար բույս է, հանդիպում է նաև ձմռանը տերևաթափող տեսակներ։ Տերևները արտազատում են կաթնանման հեղուկ։ Արմատը պալար է։ Երբեմն ունենում է ընդամենը մեկ տերև, որը պաշտպանում է նոր «ծնվող» տերևիկի ընձյուղը։ Կյանքի ընթացքում տերևի ուրվագիծը փոխվում է։ Տերևաթաղանթի ջղերը դեղին կամ սպիտակ են, վառ արտահայտված կանաչ տերևի վրա, պարունակում են մոմով լցված գեղձեր։ Ծաղկակիր ցողունն ավելի կարճ է, քան տերևի կոթունը, իգական և արական ծաղիկները գտնվում են մեկ կողրի վրա, պաշտպանված են պարուրող տերևով։ Հասունացման շրջանում կողրի տերևը՝ որպես օրենք, չորանում և թափվում է, իսկ ստորին (իգական) մասում երևում են բազմաթիվ արտահայտիչ գույներով գնդաձև պտուղները, որոնք պարունակում են 1-5 սերմ։ A.amazonica (sanderiana) տեսակի տերևի երկարությունը հասնում է 40-50 սմ-ի, այն երկարավուն է, նետաձև։ Ալոկազիաները բնական պայմաններում հանդիպում են արևադարձային կլիմայական գոտիներում։ Համարվում է հնագույն ժամանակներից հայտնի դեկորատիվ բույսերից մեկը։ Տերևների թաղանթը գրեթե կաշվենման է, ջղերը հաստ են, արտահայտված տերևի երկու կողմերից։ Տերևակոթունները երկար են, համեմատելի տերևի հետ, աճում են անմիջապես հզոր, հյութալի կոճղարմատից։ Բույսը նախազգում է անձրևոտ եղանակը, օդի բարձր խոնավության դեպքում տերևի գագաթի վրա գոյանում են հեղուկի թափանցիկ կաթիլներ՝ բույսը կարծես թե արտասվում է։ Այս առանձնահատկությունների շնորհիվ ալոկազիան երբեմն անվանում են եռատերևուկ կամ եղանակացույց (բարոմետր)։

Բույսի տեսակները հանդիպում են տրոպիկական Ասիայի երկրներում՝ Չինաստան, Թայվան, Հնդկաստան, Բանգլադեշ, Ճապոնիա, Օվկիանիայում, Ավստրալիայում ինչպես նաև կենտրոնական Ամերիկայում։ Աճում են առաջնային և երկրորդային անտառներում, ճահճուտ տեղանքում, ոչ հաճախ լեռնային շրջաններում։

Բարձրարժեք դեկորատիվ բույս է, տեսակների մեծ մասը չի հանդուրժում բացասական ջերմաստիճան, դրա համար էլ որպես այգինեգործական բույս օգտագործում են միայն տաք և խոնավ կլիմա ունեցող երկրներում։ Մյուս երկրներում օգտագործվում է բնակարանների և ինտերյերի կանաչապատման համար։ Նախընտրում է հումուսով հարուստ հող, տաք և խոնավ կլիմա, պահանջում է հավելյալ սնուցում։ Ամռանը պահանջում է կիսաստվեր, ձմռանը՝ վառ լուսավորություն։

Ալոկազիայան բազմանում է սերմերով, ցողունային կտրոններով ինչպես նաև բաժանումով։